National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.02.2022
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր
1 / 18

Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը, մեր երկրում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, ծրագրի անմիջական ղեկավարները, մասնակիցները եւ ներկայացուցիչներ խորհրդարանի աշխատակազմից:

Ծրագրի մասնակիցներն իրականացրել են մեդիամոնիթորինգ, քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ, տրամադրել խորհրդատվություններ, կատարել միջազգային փորձի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, թարգմանություններ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով շրջանավարտներին, կարեւորել է խորհրդարանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ:

«Խորհրդարանը մշտապես պահպանում է կապը երիտասարդ հետազոտողների, մասնագետների եւ գիտնականների հետ, եւ այս ծրագիրն այդ կապն ամրապնդելու հերթական հնարավորությունն է: Ծրագրի շրջանավարտները, անցնելով իրենց պրակտիկան խմբակցությունների, պատգամավորների գրասենյակներում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում ձեռք են բերել գիտելիքներ, նոր ու կարեւոր հմտություններ: Վստահ եմ, որ իրենց աշխատանքով եւ ջանասիրությամբ նրանք ուրույն ավանդ են ունեցել նաեւ  խորհրդարանի աշխատանքներում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Խորհրդարանի փոխնախագահը շնորհավորել է շրջանավարտներին հերթական նշաձողն անցնելու համար՝ նշելով, որ գիտելիքների շարունակական խորացումը եւ զարգացումը Հայաստանի հզորացման, մեր երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման հիմքն են:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշել է, որ երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տրվել փորձ ձեռք բերել՝ նպաստելով կայուն ժողովրդավարական, բարգավաճող համայնքի ձեւավորմանը, ինչպես նաեւ ունենալ հզոր, ներկայացուցչական խորհրդարան: Շրջանավարտներից մեկն իր նոր գաղափարներով արդեն միացել է ԱՄՆ ՄԶԾ-ի թիմին: Ջոն Ալելոյի խոսքով՝ պատրաստ են նաեւ 2022 թվականի դասընթացներին:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ մեկնարկել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նոր պրակտիկանտների ուսումնական գործընթացը: Վերջիններս ծանոթացել են ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, անցել ներածական դասընթաց եւ ուսումնասիրել խորհրդարանի գործունեության առանձնահատկությունները: Վահան Նարիբեկյանի ներկայացմամբ՝ տարեցտարի ավելանում է երիտասարդ մասնագետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնելու հետաքրքրությունը: Նա եւս շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Լորա Նիքոլսն ընդգծել է ջանասեր աշխատանքը, որն իրականացվել է վերջին երկու տարիներին:

Միջոցառման ավարտին շրջանավարտները ստացել են հավաստագրեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am